Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել

15 Հունիս, 2021 22:44
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել

Երեկ՝  հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել  Ձյունաշող  բնակավայրի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Գրիգորյանից, ով հայտնել է, որ ժամը 15:40-ի սահմաններում  Ձյունաշող գյուղին հարակից դաշտավայրում տղամարդու դի կա:

Դպքի վայր է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերաստիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 71-ամյա Վագիֆ Սարկիսովն էր:   

Ոստիկանները պարզել են նաև,  որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Սարկիսովը  նշված վայրում  փորձել է առանձնացնել  իրեն պատկանող Զազո անունով  ցլիկի պարանը, այլ՝ Զոզո անունով ցլիկի պարանից, ինչի հետևանքով ցլիկները սկսել են անկանոն վազել, որի ընթացքում պարանը փաթաթվել է Վ. Սարկիսովի ոտքերին, իսկ ցլիկներն էլ վերջինիս քարշ են տվել դաշտավայրով՝ տրորելով, ինչի հետևանքով էլ պատճառվել են մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին