Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում

15 Հունիս, 2021 22:28
Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումը

 

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին նա խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հույս հայտնելով, որ հունիսի 16-ին հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ, գրում է «Արմենպրես»:

«Կրակի դադարեցումը, որը շարունակում է պահպանվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղի ունեցավ շնորհիվ Ռուսաստանի»,- ասել է Պարմելենը:

«Այս թեման առաջնային է: Մենք վաղը նախատեսում ենք այս թեման մեր օրակարգում և հուսով ենք, որ այս հարցը կհնչի քննարկումների ժամանակ»,- հավելել է Շվեյցարիայի ԱԳ նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին