Կարևոր իրադարձություններ

Ջահել, հիշիր 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը, էդ դողը շուտով վերադառնալու է․ Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Հակոբյանին

15 Հունիս, 2021 21:43
Ջահել, հիշիր 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը, էդ դողը շուտով վերադառնալու է․ Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Հակոբյանին

Հիմա էլ նոր ցավով են տառապում մեր ընդդիմադիրները, էդ ցավը կարելի է անվանել Նիկոլի չաքուճացավ,

 

չաքուճախտ են կպել ոմանք. Նիկոլի չաքուճը, Նիկոլի չաքուճը։ Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Բա, գիտեիք, որ լեզուներիդ էիք տալիս՝ ուսապարկ, ուսապարկ, ուսապարկ։ Ուսապարկի հետ ըտենց կոմֆորտ էիք, հեսա չաքուճի հետ կծանոթանաք, նոր կտենաք ոնց է լինում։

Սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից։ Ուրեմն, ջահել, հիշիր 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը, էդ դողը շուտով վերադառնալու է և համակելու է քո ձեռները և քո ոտքերը։

Բայց դու այլևս ինձ չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, ինչպես քեզ նման անտաղանդ բռնցկամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում և ծիտիկներ իրենց գլխի շուրջ պտտվող»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին