Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 493 զանգ

15 Հունիս, 2021 14:07
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 493 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 7-ից  11-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 493 զանգ, իրականացրել՝ 82 հետզանգ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զանգողների գերակշիռ մասը դիմել է սոցիալական բնույթի հարցերով։

Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ: Թեժ գծին հնարավոր է զանգել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00։ Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: 

 

Լրահոս

Դիտել ավելին