Կարևոր իրադարձություններ

Լոռու փոխմարզպետն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Սպիտակի ղեկավարի պաշտոնում․ որոշում

15 Հունիս, 2021 11:52
Լոռու փոխմարզպետն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Սպիտակի ղեկավարի պաշտոնում․ որոշում

Վարչապետի պարտականությունները կատարող, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»։

Մեկ այլ որոշման համաձայն Նիկողոսյանը նոր պաշտոնի է նշանակվել․

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

 

Լրահոս

Դիտել ավելին