Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

15 Հունիս, 2021 11:37
Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ողջունում է 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ականապատման քարտեզների փոխանցումը Ադրբեջանին։

Սա նշանակալի քայլ է, որը կնպաստի լարվածության թուլացմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը, որպեսզի Կովկասում հաստատվի տևական խաղաղություն։

Ֆրանսիան կոչ է անում կողմերին՝ շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը, կատարել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններում ներառված պարտավորությունները՝ մասնավորապես բոլոր ռազմագերիների ազատ արձակումը:»

 

Լրահոս

Դիտել ավելին