Կարևոր իրադարձություններ

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում․ Տիգրան Սեյրանյան

15 Հունիս, 2021 11:15
Հեղինակ՝ Տիգրան Սեյրանյան
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում․ Տիգրան Սեյրանյան

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ և գործընկերներ,

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Ավարտվում է Ուկրաինայում իմ՝ համեմատաբար կարճաժամկետ, բայց իրադարձություններով հարուստ առաքելությունը։

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներին, միասին մենք կարողացանք մի շարք գեղեցիկ մշակութային ծրագրեր իրականացնել, ընդլայնել և ամրապնդել դեսպանություն-համայնք կապը, իսկ ուկրաինացի գործընկերների հետ՝ վերականգնել կամ սկսել մի շարք երկկողմ հեռանկարային գործընթացներ։

Աշխատանքի զգալի մասը տեսանելի չի եղել, չեմ կարող այն բացահայտել նաև առաքելության ավարտին, բայց հավատացեք, որ համայնքի ղեկավարության և ուկրաինացի բարեկամների հետ միասին ունեցել ենք կարևոր ձեքբերումներ։

Երախտագիտության խոսքեր եմ ուղղում բոլոր աջակիցներին, և հավաստիացնում, որ Ուկրաինան հավերժ կմնա իմ և տիկնոջս՝ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի սրտներում։

Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մաղթում շոշափելի հաջողություններ իր առաքելության ընթացքում»։

 

Լրահոս

Դիտել ավելին