Կարևոր իրադարձություններ

Պուտինը և Բայդենը ժնևյան հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման

15 Հունիս, 2021 10:41
Պուտինը և Բայդենը ժնևյան հանդիպմանը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի թեման

Կրեմլի ղեկավարի օգնականը հայտնել է, թե ինչ թեմաներ են քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և իր ԱՄՆ գործընկեր Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Հանդիպման օրակարգում քննարկվող թեմաներն են լինելու Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Բելառուսի, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի ու Ալեքսեյ Նավալնու հարցերը։

Օգնակաը նաև նշել է, որ երկու կողմերն էլ կարող են սկսել խոսել նախապես չհամաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ:

Ըստ նրա՝ երկրների առաջնորդները կքննարկեն նաև ռազմավարական կայունությունը, համաճարակը, կիբերհանցագործության դեմ պայքարը, տնտեսության ոլորտում համագործակցությունը, կլիմայի փոփոխության թեման, ինչպես նաև Արկտիկայի խնդիրները:  

Հիշեցնենք, որ Պուտին-Բայդեն հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 16-ին Ժնևում:

 

Լրահոս

Դիտել ավելին