Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Ոսկետափ գյուղում․ կա զոհ

15 Հունիս, 2021 09:43
Ավտովթար Ոսկետափ գյուղում․ կա զոհ

Հունիսի 15-ին, ժամը 01։47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն

 

է ստացվել, որ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճա­նապարհի 43-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին