Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը. «Հայաստանի Հանրապետություն»

15 Հունիս, 2021 09:20
Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Սյունիքի շուրջ ներկայումս ընթացող գործընթացները դիտավորյալ ներկայացվում են որպես տեղային իրադարձություններ՝ Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչական պատերազմի հետքի տեսքով: Մինչդեռ իրականում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են ոչ միայն աշխարհաքաղաքականությանը, այլեւ որոշիչ են լինելու հնդեվրոպական քաղաքակրթության ապագայի համար:

Վերջին երկու հազար տարվա ընթացքում հնդեվրոպական եւ չինական «հողագործական քաղաքակրթությունները» ենթարկվել են «քոչվոր վաշխառուական քաղաքակրթության» ապակառուցողական հետեւանքներին, որը հիմնված է ուրիշի ռեսուրսը խլելու եւ յուրացնելու վրա՝ ուղեկցվելով նյութական ու հոգեւոր արժեքների ոչնչացմամբ ու հենց «հողագործական քաղաքակրթության» տարածքի հետագա կրճատմամբ: Նման գործողությունները որակավորվում են որպես ցեղասպան տիպի գործողություններ:

Գարեգին Նժդեհի քաղաքակրթական դերը Սյունիքի պահպանումն ու հնդեվրոպական քաղաքակրթության տարածքի ամբողջականության պաշտպանությունն էր: Նրա սխրանքը դասվում է անհնարինների կատեգորիայի շարքին: Դրանով է բացատրվում վաշխառության բացահայտ եւ թաքնված ադեպտների հիստերիան Գարեգին Նժդեհի անվան հիշատակման ժամանակ, որը մարմնավորում է այն հայտնի ասացվածքը, որ «նունիսկ միայնակը մարտի դաշտում կարող է լինել հզոր ռազմիկ», դրանով իսկ պարտության հասցնելով անսանձ հորդաներին: «Գարեգին Նժդեհը եւ հաջորդ հարյուր տարիները՝ որպես ժամանակի հոսող առվակի հաջորդ շրջադարձում տառապող վաշխառու քաղաքակրթության պարտությունն են ի ցույց դնում»...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին