Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց․ ԿԳՄՍՆ

14 Հունիս, 2021 19:54
Զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց:
 
Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Նախարարության կողմից համապատասխան շրջաբերական գրություններ են ուղարկվել հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` ըստ համապատասխան օրենսդրության այդ հաստատություններում ցանկացած քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, ինչպես նաև քաղաքական բնույթ ունեցող գործընթացներին սովորողների մասնակցությունը բացառելու պահանջով:
 
ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաև կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային լիազորություններից դուրս:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 

Լրահոս

Դիտել ավելին