Կարևոր իրադարձություններ

«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է». Նիկոլ Փաշինյան

14 Հունիս, 2021 19:10
«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 27-ի վերաբացված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այսօր Արարատում, 1999թ–ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Արարատի հրապարակում հավաքված ընտրողներին Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործը վերաբացվել էր դեռ 2020թ–ի փետրվարին` տուժողի իրավահաջորդ, Հոկտեմբերի 27-ի զոհ Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։

«Իհարկե, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որպեսզի վարակի տարածումը կանխվի։ Հետո եկավ պատերազմը։ Բայց ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ–ն վարում է այդ քննությունը»,– ասաց Փաշինյանը։

 



 

 

Լրահոս

Դիտել ավելին