Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Վեճ՝ խնամիների միջև. պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները․ ՔԿ

14 Հունիս, 2021 15:44
Վեճ՝ խնամիների միջև. պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Գետափ գյուղի բնակչին դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 2021թ. փետրվարի 22-ին սխալմամբ զանգահարել է Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակչին՝ իր հետ խնամիական կապերի մեջ գտնվող բարեկամին, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել:

Նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, տղամարդիկ, պարզաբանումներ կատարելու նպատակով, հանդիպել են Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում, որի ընթացքում խոսակցությունը վերաճել է լեզվակռվի, հնչել են փոխադարձ վիրավորանքներ:

Եղեգնաձորի բնակիչը, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, քննությամբ չպարզված բութ առարկայով, դիտավորությամբ հարվածել է բարեկամի ձախ քունքային հատվածին, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Դիտել ավելին