Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    560,5
    574,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

14 Հունիս, 2021 13:51
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

Երևանի գիշային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց արդիականացնել տրանսպորտային թունելների լուսավորությունը:

«Ինձ պետք է, որ բոլոր թունելները լուսավորված լինեն: Անվտանգության առումով հիանալի է՝ մասնավորապես ցերեկային ժամերին, երբ լուսավոր տեղից մտնում ես թունել» ,-ընդգծել էր Երևանի քաղաքապետը դեռևս նախորդ տարի:

Ծրագիրը մեկնարկել էր 2020թ.-ին: Մի քանի թունելներում լուսավորության փոփոխումից հետո արդյունքը միանգամից զգացվեց: Այս տարի 10 հասցեում փոխարինվեց շուրջ 400 լուսատու:

«Տեղադրվում են ԼԵԴ լուսատուներ: Աշխատանքների ընթացքում բոլոր մալուխներն անցկացվում են հատուկ խողովակների միջով՝ ապահովելու անվտանգությունը»,-նշում են «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները:

«Նպատակը. ամենառաջինը անվտանգությունն է, երկրորդը` էլեկտրաէներգիայի խնայողությունը: Ստացել ենք շատ ավելի բարձրակարգ լուսավորություն՝ շատ քիչ էլեկտրաէներգիայի ծախսով: Օրինակ, մինչև արդիականացումը Հերացուց Սարալանջ տանող թունելի էլեկտրաէներգիայի ծախսը մոտ 25 հազար կՎտ.ժ էր: Գումարային առումով՝ ամիսը մոտ 1 մլն դրամ: Արդիականացումից հետո այդ ծախսը նվազել է հասնելով մոտ 5500 կՎտ.ժ-ի, այսինքն՝ մոտ 10 անգամ է նվազել: Ընդհանուր առմամբ, խնայողությունը կազմում է 60-70, ընդհուպ մինչև 80 տոկոս»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

Տարիներ շարունակ մի շարք թունելներում լուսավորությունը միացվում էր մասամբ: Այժմ արդեն դրանք 24 ժամ լիարժեքորեն լուսավորված են:

Լուսավորության արդիականացման շնորհիվ թունելները նաև գեղարվեստական ձևավորում են ստացել՝ քաղաքի գիշերային լուսային համապատկերը լրացնելով նոր լուծումներով:

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է: Էներգախնայողությամբ տնտեսվող միջոցներն ուղղվում են նոր ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքն ավելի լուսավոր դարձնել: Այժմ հերթը այգիներինն ու պուրակներինն է:

Լրահոս

Դիտել ավելին