Կարևոր իրադարձություններ

Առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը․ Մանե Թանդիլյան

14 Հունիս, 2021 12:35
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։ Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։

Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։
Առողջ եղեք։
Հարգանքով»:

 

Լրահոս

Դիտել ավելին