Կարևոր իրադարձություններ

Պակիստանը արտաքսել է «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժման» զինյալներին

18 Հոկտեմբեր, 2015 16:14
Պակիստանը արտաքսել է «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժման» զինյալներին

Պակիստանի իշխանությունները հայտնել են երկրի՝ «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժման» զինյալներից տարածքի ամբողջական մաքրման մասին: Այս մասին հայտարարել է Պակիստան ջրի և էներգետիկայի նախարար Հավադջա Մուհամադ Ասիֆը:

«Ես կարծում եմ  որ ահաբեկիչ զինյալները  փոքր-փոքր խմբերով թաքնվել էին, սակայն նրանք այլևս չկան, ոչնչացվեl են»,-ասել է Ասիֆը:

Նախարարը նաև նշել է, որ «Իսլամական շարժման» դեմ պայքարում է ոչ միայն Չինաստանը այլև Պակիստանը:

Այս առումով, նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները երկար ժամանակ ստիպված կլինեն աչալուրջ լինել, որպեսզի կանխեն զինյալների վերադարձը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին