Կարևոր իրադարձություններ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է. Հայաստանում 55.557 մարդ է պատվաստվել

14 Հունիս, 2021 10:25
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. Հայաստանում 55.557 մարդ է պատվաստվել

Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 13-ի դրությամբ` կատարվել է 55557 պատվաստում։

  • Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
  • Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
  • Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները
  • Պատվաստումներն անվճար են
  • «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
 

Լրահոս

Դիտել ավելին