Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Արարատի մարզում՝ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ

14 Հունիս, 2021 00:17
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Արարատի մարզում՝ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ

Հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:  

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով 

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր: 

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին