Կարևոր իրադարձություններ

Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆթալի Բենեթը

13 Հունիս, 2021 23:42
Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆթալի Բենեթը

«Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետը կիրակի օրը Կնեսետում (երկրի խորհրդարանում) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Կիրակի երեկոյան նոր կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահության քվեն. կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ`59-ը։ Առաջիկա երկու տարիներին կառավարությունը կղեկավարի Բենեթը, դրանից հետո, ըստ կոալիցիոն պայմանավորվածությունների, նրան կփոխարինի «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը։

Ներկայիս վարչապետ և «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն կդառնա խորհրդարանական ընդդիմության ղեկավարը։ Նա ղեկավարել է կառավարությունը ավելի քան 12 տարի։

Քվեարկության սկսվելուց առաջ Բենեթը ելույթ է ունեցել Կնեսետի առջև: Առաջին հերթին նա շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին՝ Իսրայելի առաջնորդի պաշտոնում երկարամյա ծառայության համար:

«Մենք միշտ չէ, որ համաձայն էինք միմյանց հետ, բայց դուք երկուսդ էլ շատ բան եք տվել հանուն Իսրայել պետության»,-ասել է Բենեթը նախկին վարչապետին և նրա կնոջը՝ Սառային:

 

Լրահոս

Դիտել ավելին