Կարևոր իրադարձություններ

Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում բոլոր գերիները վերադառնալու են. Փաշինյան

13 Հունիս, 2021 19:07
Նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում բոլոր գերիները վերադառնալու են. Փաշինյան

Ադրբեջանից տասնհինգ գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է. մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ իր միտքն արդեն մյուս գերիների և նրանց ընտանիքների հետ է, որոնք դեռ չեն վերադարձել։ «Մեր 15 գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Եվ ես կարող եմ արձանագրել, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ դա մենք իրար հետ ենք անելու»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի բնորոշմամբ՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններն այդ առումով շատ կարևոր են. «Ես չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձի գործընթացն, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով։ Բայց ընտրությունների արդյունքներով մենք մեր միակամությունը պետք է արձանագրենք, պետք է ցույց տանք, որ մենք հաստատակամ ենք այդ դժվարությունները հաղթահարելու՝ հանուն մեր նպատակների»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին