Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի դեպքի մասին. Գուրգեն Սարգսյան

13 Հունիս, 2021 17:02
Հեղինակ՝ Գուրգեն Սարգսյան
Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի դեպքի մասին. Գուրգեն Սարգսյան
Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
 
Հայաստանի առաջ ծառացած բարդ սոցիալ-տնտեսական խնդիրներից խոսում են գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու լիդերները, սակայն միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որ դրա հետ մեկտեղ նաև ցույց է տալիս, թե որտեղից պետք է ֆինանսական ռեսուրսներ ներգրավվեն, որպեսզի այդ խնդիրները լուծելի դառնան:
Երեկ էլ, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ըստ էության ակնարկեց մի շատ կարևոր և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի դեպքի մասին, երբ ԲՀԿ ղեկավարի գործընկերները հաշվի առնելով նրա անձնական հեղինակությունը, պատրաստակամություն են հայտնել 10 տարով, 20 միլիարդ դոլար, 1 տոկոս տոկոսադրույքով տրամադրել Հայաստանին: Իսկ թե ինչո՞ւ 2018 թվականին այդ գործընթացը մերժվեց և չհասավ իր տրամաբանական ավարտին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացատրություն պահանջել այդ ժամանակ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանից:
Կից ներկայացված տեսանյութում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնում է այդ՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ներդրման մասին, որը եթե իրականություն դառնար, ապա բազմաթիվ կարևոր սոցիալ-տնտեսական խնդիրներ արդեն իսկ լուծված կլինեին:

 

Լրահոս

Դիտել ավելին