Կարևոր իրադարձություններ

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

13 Հունիս, 2021 15:24
Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղան մահացել է

Երեկ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 6-ամյա Դավիթ Ավագյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը: 

Ըստ կայքի՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 6-ին: Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Վան Սարգսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորամարգ գյուղի Ազատության փողոցում վրաերթի էր ենթարկել Դ. Ավագյանին, որից հետո իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել էր «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին