Կարևոր իրադարձություններ

Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

13 Հունիս, 2021 13:04
Վրաստանը 15 հայ ռազմագերիների վերադարձի համար բոլոր կողմերի հետ աշխատել է 3 ամիս. Զալկալիանի

Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է Ալիք Մեդիա-ն: 

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար  Ֆիլիպ Ռիկերը:

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք  շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Զալկալիանին:

Հունիսի 6-ին Ռիկերը ժամանել էր Վրաստան ՝ պաշտոնապես սկսելով շրջագայություն` Հարավային Կովկասի երկրներում:  Զալկալիանին շեշտում է,  որ ամերիկյան պատվիրակությունը վերադարձավ  Թբիլիսի՝ Բաքվում և Երևանում կայացած հանդիպումներից հետո  հարցի քննարկումը շարունակելու նպատակով:

Վրաստանի արտգործնախարարը հույս ունի, որ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձը հիմք կհանդիսանա` ինչպես մարդասիրական, այնպես էլ այլ կարևոր հարցերի լուծման նոր ձևաչափ ստեղծելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին