Կարևոր իրադարձություններ

Տեղի երկու բնակիչ հայտնվել է ադրբեջանական տարածքում. բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել․ ՊՆ

13 Հունիս, 2021 10:01
Տեղի երկու բնակիչ հայտնվել է ադրբեջանական տարածքում. բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել․ ՊՆ

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին