Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    488

  • EUR

    568
    582

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Մխչյան համայնքում վագոն-տնակ է այրվել

12 Հունիս, 2021 23:53
Մխչյան համայնքում վագոն-տնակ է այրվել

Հունիսի 12-ին, ժամը 17։00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն

 

ահազանգ է ստացվել, որ Մխչյան համայնքում այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան-Հովտաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող վագոն-տնակում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:23-ին, մարել՝ 17:51-ին: Այրվել է վագոն-տնակը (18 քմ)՝ գույքով։

Լրահոս

Դիտել ավելին