Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    577
    593

  • RUB

    6,67
    6,91

Կարևոր իրադարձություններ

 

15 հայ ռազմագերիներն արդեն Հայաստանում են. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գերիների վերադարձի հետ կապված

12 Հունիս, 2021 21:03
15 հայ ռազմագերիներն արդեն Հայաստանում են. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գերիների վերադարձի հետ կապված

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող «Քաղաքացիական

 

պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանձնարարությամբ ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր՝ գործադրված ջանքերի, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եվրամիության մեր գործընկերների ջանքերի արդյունքում, մեր եղբայրները եկան Հայաստան: Եվ հիմա կտեղափոխվեն բուժզննության: Անպայման այսօր հարազատների հետ տեսակցություն կապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ ակապատ տարածքների վերաբերկալ քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել են գերիների հետ, այլ քայլին քայլով են պատասխանել: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը:

«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը: Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրատ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց գերիների վերադարձի գործում իրենց ներդրումն ունեցած գործընկերներին:

Լրահոս

Դիտել ավելին