Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

12 Հունիս, 2021 20:40
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք, որպեսզի կարողանային էժան շահարկումներով իշխանութանը մեղադրել անգործության մեջ։

Իսկ երբ քիչ առաջ պարզվեց, որ մեր՝ գերեվարված եղբայրներից 15-ն արդեն ճանապարհին են ու վերադառնում են, իրենց ընդդիմադիր հռչակած, հանդերձյալ աշխարհից հարություն առնելու փորձեր անողները սկսեցին շահարկել էժան ստեր, թե գերիներին Ադրբեջանը վերադարձնում է հետագայում դրա դիմաց տարածքներ ստանալու նպատակով։

Չհամարձակվեք գերիների վերադարձի հարցը էժան քաղաքական շահարկումների թեմա սարքեք։

Տարածած էժան ստերն էլ ձեզ չեն փրկի, հունսի 20-ին քաղաքացին իր կամարտահայտմամբ կկնիքի ձեր դատավճիռը»։

Լրահոս

Դիտել ավելին