Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին

12 Հունիս, 2021 20:27
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արտաշատում. 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զոհին

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել.

 

ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, որը տեղափոխվել է իր տնից։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք սպանվածի հարազատներն ու հարեւաններն էին, ասում էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտել է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսել է հարվածներ հասցնել իր զոհին: Հարսը աթոռով փորձել է պաշտպանվել, սակայն նա հրել է շարունակել դանակի անկանոն հարվածներ հասցնել: Շտապօգնությունը շուտ եկավ ու վիրավորին տեղափոխեց, բայց նա հաստատ արդեն մահացել էր»:

Հանցագործը իր սեւ գործն անելուց հետո՝ իր հողաթափերը թողնելով հանցանքի վայրում, դիմել է փախուստի:

Ոստիկանների հայտնաբերած Ford մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 միանման դանակ, որոնց վրա առկա են արնանման հետքեր: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին