Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    577
    593

  • RUB

    6,67
    6,91

Կարևոր իրադարձություններ

 

Լավ լուր ունեմ. մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստան. Փաշինյան

12 Հունիս, 2021 19:18
Լավ լուր ունեմ. մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստան. Փաշինյան

«Ես լավ լուր ունեմ: Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, բայց ես ավելի մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի: Նրանք ճանապարհին են: Երբ կլինեն ՀՀ տարածքում, միայն դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ»,- այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում՝ Կարմիր գյուղում, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես հույս ունեմ, որ արդեն Գավառում՝ մեր հավաքի ժամանակ, կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ մեր 15 եղբայրները մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրը հետևյալն է՝ իրենց ընդունենք, իրենց հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Դիտել ավելին