Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

12 Հունիս, 2021 17:40
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. Իոաննիսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիել Իոնիսյանը:

«Կապանում բավականին հետաքրքիր մթնոլորտ է. մենք բազմապիսի տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։

 

Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք այդ ազդեցության լծակներից մեկն է։

Այսպես, օրինակ, գյուղերից մեկում (գյուղի անունը` հետո, այժմ իրավապահներն են աշխատում) թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրեն «Հայաստան» դաշինքը։

Կոմբինատը դարձել է պետություն պետության մեջ (կամ պետությունից կիսանկախ), որը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, բայց դրա զգալի մասը օգտագործվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության համար։

Բայց մարդիկ շատ ադեկվատ են։ Աննախադեպ շատ են փողոցում մոտեցողները, ովքեր խնդրում են առավել շատ դիտորդներ ուղարկել Կապան, որ Կոմբինատի ներկայացուցիչները գոնե ընտրական տեղամասերում չազդեն ընտրողների վրա»,-ասված է գրառման մեջ։

Լրահոս

Դիտել ավելին