Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է

12 Հունիս, 2021 16:03
ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է

Hraparak.am-ը գրում է․

26 քաղաքական ուժեր արդեն իսկ ներկայացրել են իրենց ծրագրային հիմնադրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասին ենք զրուցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ: 

- Ինչո՞վ է առանձնանում ԲՀԿ նախընտրական ծրագիրը, ո՞րն է դրա հատկանշական կողմը: 

- Ծրագրի բոլոր կողմերը մեկ հարցազրույցի միջոցով հնարավոր չէ ներկայացնել, բայց առանձին, իմ կարծիքով, հասարակության համար կենսական նշանակություն ունեցող, երկրի զարգացման տեսանկյունից կարեւորվող որոշ դրույթների կարելի է անդրադառնալ: Տեւական ժամանակ քաղաքական դաշտում գործող, խորհրդարանում մշտապես ներկայացված քաղաքական ուժերը միմյանցից տարբերվել են պետության սոցիալ-տնտեսական մոդելի ձեւավորման ուղղությամբ հետեւողական, երբեմն՝ ոչ այնքան հետեւողական, գործունեությամբ: ԲՀԿ-ն, թվում է, իր բոլոր ծրագրերով, այդ թվում՝ նախընտրական, ավելի հետեւողականորեն ձգտել է «սկանդինավյան» մոդելի ձեւավորմանը, որը հյուսիսեվրոպական երկրների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա) տնտեսական եւ սոցիալական մոդելն է: Թեպետ գոյություն ունեն նշանակալի տարբերություններ այդ երկրների միջեւ, դրանք բոլորն ունեն ընդհանուր կողմեր: Դրանց թվում է համընդհանուր բարեկեցության պետությունը, որն ուղղված է անհատական ինքնավարության բարձրացմանը, սոցիալական շարժունության աջակցությանը եւ մարդու հիմնական իրավունքների ապահովմանը, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը: Հավանաբար, կուսակցության անվանումը պատահական չի ընտրվել. իր ստեղծման օրվանից «Բարգավաճ Հայաստանը» փորձել է առավելագույն ներդրումն ունենալ համընդհանուր բարեկեցության պետության կառուցման գործում՝ խորհրդարանում մեծամասնություն չկազմելու պայմաններում: Պարզ ասած, «սկանդինավյան» մոդելը սոցիալական պետության տեսակ է, որը տարբերվում է սոցիալական պետությունների մյուս տեսակներից՝ աշխատուժի առավելագույն մասնակցության (համընդհանուր զբաղվածություն), սեռական հավասարության, էգալիտարիզմի, հարստության վերաբաշխման բարձր աստիճանի վրա իր շեշտադրմամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին