Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը. կան վիրավորները (ֆոտո)

12 Հունիս, 2021 15:39
Էջմիածնում 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը. կան վիրավորները (ֆոտո)

Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արամ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 28 հասցեի դիմաց դուրս է եկեել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ շինության պատին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Էմջիածին քաղաքում հաշվառված 22-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղրարապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին