Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ

12 Հունիս, 2021 13:11
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ձերդ Գերազանցություն,

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկա­մական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ընդլայնումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ի բարօրու­թյուն մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ  Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջ­ըն­թաց և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին