Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    567
    581

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան․ Ավինյանը որոշում է ստորագրել

12 Հունիս, 2021 13:07
Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան․ Ավինյանը որոշում է ստորագրել

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանն Աշոտ Մուրադյանին և Ռաֆայել Գրիգորյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին 2021 թվականի հունիսի 17-ից 18-ը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանին 2021 թվականի հունիսի 16-ից 18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար:

Աշոտ Մուրադյանի և Ռաֆայել Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Լրահոս

Դիտել ավելին