Կարևոր իրադարձություններ

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

12 Հունիս, 2021 12:44
Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։

«Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Շարունակությունը սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին