Կարևոր իրադարձություններ

Արտակ Բեգլարյանն աշխատանքային խմբի հետ քննարկել է քաղպաշտպանության ոլորտի հիմնախնդիրները

12 Հունիս, 2021 11:56
Արտակ Բեգլարյանն աշխատանքային խմբի հետ քննարկել է քաղպաշտպանության ոլորտի հիմնախնդիրները
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին ընդունել է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ոլորտների բարեփոխման ուղղությամբ գործող աշխատանքային խմբին, որը ստեղծվել է ԱՀ նախագահի կարգադրությամբ:
 
«Քննարկել ենք 2020 թ. պատերազմի հետևանքով քաղպաշտպանության ոլորտում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները:
 
Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առայսօր կատարված աշխատանքի արդյունքները և խմբի գործունեության շրջանակներում պատերազմի դասերի վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ՝ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
 
Որպես քաղաքացիական պաշտպանության պետ՝ վճռական եմ լինելու համակարգի հիմնախնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումներ տալու հարցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին