Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին

12 Հունիս, 2021 10:03
Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության կայքը։

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական ​​հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝  նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:

 Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական ​​գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Լրահոս

Դիտել ավելին