Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    494,5

  • EUR

    576
    590

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Իրավապահներն այս օրերին ուշի ուշով հետևում և քաղաքական ղեկավարությանն են փոխանցում ընդդիմադիր ակտիվ սեկտորի տվյալները. «Փաստ»

12 Հունիս, 2021 08:41
Իրավապահներն այս օրերին ուշի ուշով հետևում և քաղաքական ղեկավարությանն են փոխանցում ընդդիմադիր ակտիվ սեկտորի տվյալները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ քարոզարշավի այս թեժ օրերին բավական ակտիվ ու ծանրաբեռնված են աշխատում հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ նրանք այս օրերին խոշորացույցով հետևում և փորձում են ֆիքսել ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների շտաբային ընդհանուր շարժը՝ ընդհուպ նրանց հետ առնչվող մեքենաների համարանիշները։ Թերթի աղբյուրները տեղերից փոխանցում են, որ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված։

Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ընդդիմադիր թեկնածուների հետ տեղի ունեցող հանրահավաքներին, փորձում են արձանագրել և քաղաքական ղեկավարությանը փոխանցել ընդդիմադիր ակտիվ սեկտորի ներկայացուցիչների տվյալները։ Մենք տեղեկատվություն ունենք նաև, որ նման «հետազոտություններ» իրականացնողները, որպեսզի «չվառվեն» (բայց մեծամասամբ չի ստացվում), երբեմն վարձում են «տաքսի» և այդ մեքենաների միջից նկարում իրենց հետաքրքրողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին