Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներն անզիջում պայքարի են դուրս եկել ինչպես իշխանության, այնպես էլ միմյանց դեմ. «Հրապարակ»

12 Հունիս, 2021 08:33
Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներն անզիջում պայքարի են դուրս եկել ինչպես իշխանության, այնպես էլ միմյանց դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տպավորություն է, որ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահներն անզիջում պայքարի են դուրս եկել ինչպես իշխանության, այնպես էլ միմյանց դեմ։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է մտել պայքարի մեջ, քանի որ գլխավորում է դաշինքի ցուցակը, իսկ Սերժ Սարգսյանը վերջին օրերին է կտրուկ ակտիվացել՝ հարուցելով շատերի զարմանքը։

Քոչարյանականների ճամբարում քննարկում են, որ Սերժ Սարգսյանին զայրացրել է Քոչարյանի մեսիջը, երբ Աշտարակում հայտարարեց, թե իշխանության գալով՝ դեռ պետք է պարզի՝ այդ ինչպես ստացվեց, որ 10 հոգով Գյումրիից քայլելով եկան Երեւան եւ հեղափոխություն արին։ Հաջորդ օրվանից Սերժ Սարգսյանն անձամբ սկսեց մասնակցել քարոզարշավին՝ անխնա քննադատելով Նիկոլ Փաշինյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին