Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ

11 Հունիս, 2021 21:24
Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է

ունեցել Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ռողջապահության անախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը նախարարները ներկայացրել են 2 երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը` շեշտը դնելով պատվաստումային գործընթացի վրա: Մի թիվս երկկողմ համագործակցությանն ուղղված այլ հարցերի, քննարկվել է Արևելյան գործընկերության երկրների միջոցով Հայաստանին պատվաստանյութերի տրամադրման հնարավորությունը:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է պատվաստանյութերի պահման պայմանները, ցանկալի պատվաստանյութերի ձեռքբերմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել պատվաստումային դժվարին գործընթացի ակտիվացմանն ուղղված ծրագրերին:

«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի կառավարությանը` 2020 թվականի հուլիսին COVID-19-ի բռնկման ժամանակ Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած մարդասիրական աջակցության, ինչպես նաև Լիտվայից մեր երկիր ժամանած բժշկական թիմերի համար, որոնք մեր բուժանձնակազմի հետ միասին մի շարք բժշկական կենտրոններում մասնագիտական օժանդակություն ցուցաբերեցին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

«Վերջին 2 տարին լուրջ մարտահրավեր էր մեր երկու երկրների առողջապահական համակարգերի և ոլորտի ներկայացուցիչների համար: Սակայն այս ընթացքում միմյանց աջակցելու, մարդասիրական օգնության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել առաջ շարժվելու` հաղթահարելով մեր առջև ծառացած բազում դժվարություններ: Այս ընթացքում Հայաստանն ու Լիտվան սերտ համագործակցել են, և, կարծում եմ, այն ավելի գործուն քայլերով շարունակական բնույթ կկրի` ընդգրկելով ոլորտում փոխգործակցության ավելի լայն շրջանակներ», - ընդգծել է Արունաս Դուլկիսը:

Անահիտ Ավանեսյանն, իր հերթին, հավելել է, որ մոտ ապագայում հնարավորություն կունենան վերադառնալու բնականոն կյանքին և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Լիտվայի առողջապահության և բժշկագիտության բնագավառներում երկկողմ ձևաչափով համագործակցության խթանման համար, մասնավորապես` մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման, ոլորտի ներկայացուցիչների փորձի փոխանակման ծրագրերի ուղղությամբ, դեղագործության ասպարեզում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին