Կարևոր իրադարձություններ

Հարցմանը մասնակցած քաղաքացիները հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. Ենոք Ազարյան

11 Հունիս, 2021 21:11
Հարցմանը մասնակցած քաղաքացիները հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. Ենոք Ազարյան

Shabat.am-ը զրուցել է «Բիզնես-Դիալոգ» ՓԲ ընկերության հիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանի հետ:

Տեղյակ ենք, որ Ձեր կազմակերպությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ  իրականացնում է սոցիալական հարցումներ. այսօր «Գելլափ» ընկերությունը հանրության համար ոչ միանշանակ ընկալելի տվյալներ է տրամադրել, կարո՞ղ եք մեկնաբանել

- Ես տեղյակ եմ, որ բազմաթիվ կազմակերպություններ են իրականացնում սոցիալական հարցումներ՝ անմիջական և հեռակա ձևով: Մեր կազմակերպության կողմից իրականացված սոցիալական հարցումների մեթոդաբանությունն էականորեն տարբերվում է այլ կազմակերպությունների կողմից իրականացված հարցումների մեթոդաբանությունից, քանի որ մենք հարցումը կատարում ենք ոչ թե շեշտադրում կատարելով կոնկրետ անձի վրա՝ տալով քաղաքական գործիչների ազգանուններ, այլ հարցման հիմքում դրվում են երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները և քաղաքացին ինքն է բացում փակագծերը՝ նշելով, թե որ քաղաքական ուժը և դրա ղեկավարը կարող է լուծում տալ այդ խնդիրներին՝ ստանալով իր վստահության քվեն: Նկատի ունենալով, որ մասնակցում են մեծ թվով կուսակցություններ և յուրաքանչյուրը հետապնդում է իր շահը, հետևապես մենք ականատես ենք լինում տարբեր տոկոսային պատկերների: Այդ մասին է խոսում Ձեր կողմից նշված «Գելլափ» ընկերության կողմից այսօրվա ներկայացված ցուցանիշները, ինչի արդյունքում աղավաղվել է իրականությունը, ներկայացվել են խեղաթյուրված տվյալներ և կոծկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջատար լինելու հանգամանքը:

Կատարվում են արդյո՞ք վերլուծությյուններ, թե ո՞ր քաղաքական ուժը և նրա առաջնորդն է ի վիճակի լուծել մեր երկրի այսօրվա կենսական խնդիրները:

- Մեր կողմից իրականացված անմիջական սոցիալական հարցումների շեշտադրումը դրվել է երեք գերակա հարցերի վրա՝ երկրի ներքին կայունություն և արտաքին անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք:

Պարզվել են մեր քաղաքացիների վերաբերմունքը ընտրությունների, թեկնածուների խոստումների արժանահավատության, նախընտրական ծրագրերի վերաբերյալ՝ ելնելով անցյալում  նրանց կատարած աշխատանքներից:

Հարցման մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության և արտաքին անվտանգության հաստատման, աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման և սոցիալական ապահովության հետ կապված հարցերում հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ նշելով, որ տարիների ընթացքում նրա կողմից տրված ցանկացած խոստում ի կատար է ածվել, փաստացի վերածվել է գործի և ժողովրդի մոտ առկա է կայուն հավատ և վստահություն նրա անձի նկատմամբ:

Առհասարակ կարելի՞ է վստահել հարցումներին, արդյո՞ք մարդիկ այսօր բաց են նման հարցումների առաջ

- Անձնավորված հարցումների ժամանակ մարդիկ օբյեկտիվ չեն, առավել ևս, որ կուսակցությունների միջև կա փոխադարձ լարվածություն,ինչն իրենց մոտ առաջացնում է ներքին վախ կարծիք հայտնելու,այդ իսկ պատճառով հարցվողների զգալի մասը զերծ է մնում պատասխանելուց՝ կարծելով, որ հետագայում իրենց նկատմամբ կարող են իրականացվել ճնշումներ: Իսկ այն  հարցադրումը, որը վերաբերվում է երկրի խնդիրներին՝ մարդիկ պատրաստակամ են հայտնելու իրենց տեսակետը:

Ինչու՞ տարիներ շարունակ նախընտրական հարցումների արդյունքները չեն համապատասխանել ընտրություններից հետո գրանցված արդյունքներին

- Դուք իրավացի եք, որովհետև որոշակի շահեր հետապնդող կազմակերպությունները՝ ինչպես նախկինում,այնպես էլ այսօր,  սոցիոլոգիան գիտությունից վերածել են բիզնեսի:

 

Լրահոս

Դիտել ավելին