Կարևոր իրադարձություններ

Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GLA-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

11 Հունիս, 2021 20:47
Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GLA-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել  է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GLA և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

«Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները»,- հայտնում է աղբյուրը։ 

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին