Կարևոր իրադարձություններ

Զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

11 Հունիս, 2021 20:06
Զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Հունիսի 11-ին զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ:

 

Զորամիավորումներում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների​ վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին