Կարևոր իրադարձություններ

Սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է. «Բիզնես-Դիալոգ» ըներություն

11 Հունիս, 2021 18:03
Սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է. «Բիզնես-Դիալոգ» ըներություն

«Բիզնես-Դիալոգ» ըներությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ըներության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված անմիջական սոցիալական հարցումների շեշտադրումը դրվել է երեք հիմնական հարցերի վրա՝ երկրի անվտանգություն, սոցիալական արդարություն,աշխատանք և արժանապատիվ կյանք:

03.062021-10.06.2021թթ. ընկած ժամանակահատվածում կատարված հերթական սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հարցմանը մասնակցած 925 քաղաքացիներից 231- իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 206-ը «Իմ քայլը» դաշինքին , 192-ը՝ «Հայաստան» դաշինքին:

Մինչդեռ որոշ կազմակերպություններ աղավաղում են իրականությունը, ներկայացնում խեղաթյուրված տվյալներ և կոծկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջատար լինելու հանգամանքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին