Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել

11 Հունիս, 2021 16:36
Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում է՝ որպես «դիվերսանտ» ու քրեական հետապնդում իրականացնում նրանց նկատմամբ։

Ինչպես հայտնում է Սպուտնիկի ադրբեջանկան ծառայության տելեգրամյան էջը՝ նախoրեին նրանց գործերն ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Եղիշ Աստանյան, Կարեն Արամյան, Տիգրան Ավագյան, Հովսեփ Գևորգյան, Հովսեփ Մանուկյան,Գևորգ Մարտիրոսյան,Ռոբերտ Գևորգյան, Վաղարշակ Ավետիսյան, Վոլոդյա Հակոբյան, Անդրանիկ Սուքիասյան, Անդրանիկ Մանուկյան, Գրիգոր Սաղաթերյան, Էդուարդ Գիրագուսյան, Ռաֆիկ Կարապետյան, Գուրգեն Ղոլյան, Հրայր Թադևոսյան, Վաղարշակ Մալոյան, Սասուն Եղիազարյան, Արսեն Վարդանյան, Վահագն Բեհրեկյան, Սեդրակ Սողոմոնյան, Արման Դիլանյան, Մանուկ Մարտոյան, Վելս Անբարդանյան, Անդրանիկ Միքայելյան, Ֆելիքս Գրիգորյան։

Ադրբեջանում հայ գերիները Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ կկանգնեն հունիսի 22-ին՝ տեղական ժամով 12:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին