Կարևոր իրադարձություններ

Մեր պատվիրած հարցումներով ՔՊ-ն 3,5 անգամ շատ ձայն ունի, քան «Հայաստան» դաշինքը. Արայիկ Հարությունյան

11 Հունիս, 2021 15:52
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մեր պատվիրած հարցումներով ՔՊ-ն 3,5 անգամ շատ ձայն ունի, քան «Հայաստան» դաշինքը. Արայիկ Հարությունյան

Երբ Գելափը սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները մեզ զգուշացրին, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք մեր ներքին օգտագործման համար, և պարզվեց, որ հունիսի 7-10-ն ընկած ժամանակահտվածում իրականացված հեռախոսային հարցման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 3,5 անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան Հայաստան դաշինքը, 30 անգամ ավելի, քան Բաբաջանյան-Շիրինյան, Բարգավաճ Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները:

Դե իսկ հանրահավաքների պարզ դիտարկումներն էլ հաստատում են իմ հրապարակած թվերի համապատասխանությունը: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարող են մոլորեցնել:

Հ.Գ. Հեղափոխությունից հետո Գելափն էլ հնարավորություն ուներ բարձրացնելու իր շատ ցածր վարկանիշը: Ցավոք, չօգտվեց այդ հնարավորությունից»,-նշել է նա:

Այսօր «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, նշեց․ ««Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 23,8 տոկոս։

Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրանց օգտին կողմ կքվեարկի ընտրողների 7,4 տոկոսը։ ԲՀԿ-ի օգտին՝ 3,7 տոկոսը, ԼՀԿ–ի՝ 3,1 տոկոսը»։

 

Լրահոս

Դիտել ավելին