Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    505

  • EUR

    591
    605

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

 

Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ. արդյունքները մտահոգիչ են

11 Հունիս, 2021 13:39
Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ. արդյունքները մտահոգիչ են
ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ վերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի նմուշառումներ և հետազոտություններ:
 
Արդյունքները մտահոգիչ են:
Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:
Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:
Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):
Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Լրահոս

Դիտել ավելին