Կարևոր իրադարձություններ

Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը վերսկսում է աշխատանքը

11 Հունիս, 2021 12:48
Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը վերսկսում է աշխատանքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից:

ՀԿԵ-ից հայտնում են, որ Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:  

Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:

 

Լրահոս

Դիտել ավելին