Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վերջինս կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ

11 Հունիս, 2021 10:28
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վերջինս կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Porsche Cayenn-ը կողաշրջվել է, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու տապալել այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին