Կարևոր իրադարձություններ

Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա է այրվել

11 Հունիս, 2021 08:57
Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Հունիսի 11-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է

 

ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շահումյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 207 հասցեյի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․,  ծնված 2004 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։21-ին, մարվել՝ 02։35-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին